Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրա՞ստ եք վաճառել Ձեր առանձնատունը բանակի սպառազինության համար». լրագրողները` վարչապետին

13:15, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
«Պատրա՞ստ եք վաճառել Ձեր առանձնատունը բանակի սպառազինության համար». լրագրողները` վարչապետին
     «Շարունակելու ենք մեր պայքարը, ճշմարտությունը պետք է վերականգնվի: Թուրքիան որքան շուտ ճանաչի Ցեղասպանությունն, այնքան ավելի լավ: Պետք է հասնենք նրան, որ ամբողջ աշխարհը դատապարտի, այդպես կապացուցենք, որ Թուրքիան ցեղասպան է»,- Ծիծեռնակաբերդում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:
     Լրագրողները փորձեցին նաև այլ հարցեր ուղղել կառավարության ղեկավարին` վերաբերող, մասնավորապես նրա ունեցվածքին: Հարցին` պատրա՞ստ է արդյոք վաճառել առանձնատունը բանակի սպառազինության համար, ասաց. «Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ եմ, բայց մեր պետությունը կարիք չունի այդկերպ սպառազինվելու, պետությունն ունի ֆինանսական միջոցներ»: Նա անտրամաբանական համարեց անօրինական ճանապարհով կուտակած հարստության վերաբերյալ լուրերը. «Անհիմն են խոսակցությունները, թե վարչապետը լիազորությունները չարաշահելով է հարստություն կուտակել»:
37175 | 15
Facebook