Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինական կայսր, որ հայտնի է որպես պատմության ամենահնարագետ սիրեկան

01:05, հինգշաբթի, 21 ապրիլի, 2016 թ.
Չինական կայսր, որ հայտնի է որպես պատմության ամենահնարագետ սիրեկան
     Չինական Սույ դինաստիայի կայսր Յանդին (581—618 թթ.) մինչ օրս հռչակ է վայելում սեռական կյանքի բնագավառում դրսևորած իր հնարամտությամբ, նորամուծություներով և իրեն հաճույք պատճառելու կարողությամբ:
     Յանդին գահին տիրացել է իր հորը, եղբայրներին և հարազատներին սրատելու արդյունքում: Իր իշխանության տարիներին նա հավաքագրել է միլիոնավոր բանվորների և կառուցել տվել աշխարհում այն ժամանակ ամենամեծ պալատն, ինչպես նաև՝ Մեծ ջրանցքը, որը պետք է իրար կապեր հարավն ու հյուսիսը:
     Բազում քաջագործություններից հետո նա թողել է քաղաքական ասպարեզը և իրեն ամբողջությամբ նվիրաբերել սիրային վայելքներին: Նրա անհագուրդ անկողնային խրախճանքներին մասնակցել են նրա 7 կանայք և 72 պալատական տիկնայք: Բացի այդ, նրա պալատում ապրել են 3000 հոմանուհիներ, որոնք բերվել են երկրի տարբեր ծագերից: Յանդին շատ է սիրել հատկապես սեքսուալ նորամուծություններն, ինքն այդ ոլորտում մեծ գյուտարար է եղել, իսկ լավ առաջարկ անողներին լիուլի պարգևատրել է:
     Մեզ հասած պատմական վկայություններում ասվում է, որ երբ կայսրը ճամփորդել է, նրա քարավանի մեջ եղել են տասնյակ կառքեր, որոնց մեջ կարմիր մետաքսից կարված անկողիններում պառկած են եղել նրա մերկ սիրուհիները:
     Յանդին շատ է սիրել սիրով զբաղվել նաև իր կառուցած ջրանցքի ալիքների վրա օրորվող նավերում, իսկ այն ծառուղում, որտեղ նա մշտապես զբոսնել է իր կանանց հետ, կարճ հեռավորոթյունների վրա պատրաստած են եղել առանձնանալու համար նախատեսված տաղավարներ:
     Կայսր Յանդին պատմության մեջ հիշարժան է դարձել նաև իր մահվան մարգարեությամբ: Մի անգամ, երբ նաժիշտները նրան հագցնելիս են եղել, նա նայել է հայելու մեջ և ասել. «Ինչ գեղեցիկ եմ ես և ինչ ամուր գլուխ ունեմ, տեսնես ով է լինելու այն կտրողը»: Ուղիղ 10 օր անց պալատ մտած ապստամբներն սպանել են կայսրին, սակայն ոչ թե գլուխը կտրելով, այլ վիզը սեղմելով խեղդամահ անելով:
25730 | 2
Facebook