Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավագ դպրոցն այսօր չի կատարում իր հիմնական դերը. այն պետք է բեռնաթափել». Լևոն Մկրտչյան

14:35, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
«Ավագ դպրոցն այսօր չի կատարում իր հիմնական դերը. այն պետք է բեռնաթափել». Լևոն Մկրտչյան

ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում` ներկայացնելով կրթական ոլորտում առկա հիմնական խնդիրներն, ասաց, որ խնդիրը երկու հարթության մեջ է` կրթության առաքելությունը, որի մասին մոռանում ենք, և այդ առաքելությունից բխող շղթան: «Կան մի շարք խնդիրներ կրթական ոլորտում, որի պատճառով քաղաքացիների մոտ անբավարարվածության զգացում է առաջանում: Օրինակ` ավագ դպրոցը: Այն պետք է իրականում ծառայեր նրան, որ ավագ դպրոցներում սովորողները մասնագիտական կրթություն ևս ստանային, այնինչ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր հիմնական դերը: Այսօր մենք ավագ դպրոցի բեռնաթափում պետք է անենք` այն իմաստով լցնելու և հնարավորություն ստեղծելու նպատակով, որպեսզի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո աշակերտին կօգնի կյանք մտնել»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ծնողը և երեխան շահագրգռված չեն ավագ դպրոց հաճախել: Նրա խոսքով` պատճառներից մեկն այն է, որ այնտեղ երեխան մասնագիտական կողմնորոշում չի ստանում: «Ծնողները նախընտրում են, որ իրենց երեխաները երեք առարկա պարապեն և ընդունվեն որևէ տեղ, քանի որ ավագ դպրոցն իր դերը չի կատարում. պետք է բեռնաթափենք, հոսքային բաժանումները ճիշտ պետք է արվեն»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ այնպես պետք է բեռնաթափել, որ երեխան ոսուցիչների հետ պարապի այն առարկաները, որոնք իրեն պետք են ընդունելության համար:

Մկրտչյանի խոսքով` ավագ դպրոցները մարզերում ավելի կայացած են, քան Երևանում: «Մենք պետք է գնանք ավագ դպրոցներ` պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան այնտեղ, աշակերտները հաճախո՞ւմ են, թե՞ ոչ»:

10064 | 1
Facebook