Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը». «ՀԺ»

10:51, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
«Այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը». «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։

Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4244 | 4
Facebook