Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը». Դավիթ Հարությունյան

19:50, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը». Դավիթ Հարությունյան

Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում ավարտվեց պաշտոնատար անձանց և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

«Քննարկում չի եղել, եղել է նախագահի խոսքը, տեսլականը, թե ինչպես ենք կյանքի կոչելու սահմանադրական փոփոխությունները, ինչն առաջնային խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին` թե ինչպիսի փոփոխություններ են լինելու կառավարությունում, վերջինը խորհուրդ տվեց` «առաջարկում եմ ընթերցել նախագահի ուղերձը, ավելին ասել չեմ կարող»:

Արդյոք անդրադարձ կատարվե՞ց դաշնակցության մասնակցությանն այդ փոփոխություններին, պատասխանեց, որ ոչ:

Հարցին թե ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ականների ներկայությանը նախագահի նստավայրում այն պարագայում, երբ մեկ տարի առաջ բախվեցին այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչները, Դ. Հարությունյանն ասաց, որ շատ բարձր է գնահատում և իրականում այստեղ հրավիրված էին ոչ թե ԲՀԿ ներկայացուցիչները միայն, այլև ԱԺ հանձնաժողովի անդամները:

4196 | 0
Facebook