Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հետաքրքիր փաստեր դիսնեյյան հերոսուհիների մասին. Ավրորա

18:18, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Հետաքրքիր փաստեր դիսնեյյան հերոսուհիների մասին. Ավրորա

1959 թվականին ԱՄՆ-ում «Walt Disney Productions» ընկերության ջանքերով էկրան է բարձրանում հերթական մուլտֆիլմը՝ «Քնած գեղեցկուհին»՝ Շառլ Պերոյի համանուն հեքիաթի մոտիվներով: Այն դարձավ ընկերության 16-րդ լիամետրաժ մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսուհին Ավրորան էր:

· Ավրորա նշանակում է Վայրի վարդ, և վերցվել է Գրիմ եղբայրների՝ կարմրահեր գեղեցկուհու մասին պատմող հեքիաթից:

· Ամբողջ մուլտֆիլմի ընթացքում Ավրորայի հագուստի գույնը փոփոխվում է կապույտի ու վարդագույնի միջև: Դա իրականում անիմատորների անվերջանալի վեճի հետևանք է, ովքեր այդպես էլ չեն կարողացել կողմնորոշվել՝ որ գույնն է ավելի սազում արքայադստերը:

· Ավրորայի աչքերը մանուշակագույն են:

Ավելի ուշ նման աչքեր անիմատորները նվիրել են «Հերկուլես»-ի Մեգին:

· Ավրորան «Walt Disney»-ի հեղինակած երրորդ արքայադուստրն է, ով տարիքով նույնպես երրորդն է՝ Ժասմինի ու Արիելի հետ միասին: Նրանք երեքն էլ 16 տարեկան են:

Մուլտֆիլմ «Քնած գեղեցկուհին»
33036 | 0
Facebook