Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամենաերջանիկ բնակչությունն ունեցող եվրոպական քաղաքները

23:25, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Ամենաերջանիկ բնակչությունն ունեցող եվրոպական քաղաքները
     Եվրահանձնաժողովը հրապարակել է հետազոտության արդյունքները, որտեղ ներկայացված է եվրոպական՝ ամենաերջանիկ բնակչությունն ունեցող քաղաքների ցանկը: Առաջին տեղում Դանիայի Օլբորգ քաղաքն է, փոխանցում է lenta-ն: Բնակիչները պատասխանել են հարցադրումներին, թե որքանո՞վ է իրենց դուր գալիս քաղաքում ապրելը, գո՞հ են ֆիթնես-սրահների քանակով և մատչելիությամբ, տրանսպորտային համակարգով: Պարզվել է, որ Օլբորգում հարցվածների 72%-ը «շատ գոհ է» եղել ամեն ինչից, 24%-ը՝ «գոհ»:
     Երկրորդ տեղում է հայտնվել Կոպենհագենը: Այստեղ կյանքից «շատ գոհ է» հարցվածների 67%-ը, 28%-ը պարզապես «գոհ է»:
     Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Ռեյկյավիկը: Պարզվել է, որ 66%-ը «շատ գոհ է», 31%-ն ամեն ինչից գոհ է Իսլանդիայի այս քաղաքում: Հարցվածներն առանձնացրել են տպավորիչ բնությունն ու հանգիստ կյանքը:
     Ցանկում ընդգրկվել են նաև Ցյուրիխը, Օսլոն, Բելֆաստը, Անտվերպենը, Մանչեսթերը, Վիեննան:
Աղբյուրը` lenta.ru
6813 | 0
Facebook