Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Alpina-ն ներկայացրել է B7 նոր սեդանը

02:03, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Alpina-ն ներկայացրել է B7 նոր սեդանը

BMW-ի բազայի վրա ավտոմեքենաներ արտադրող Alpina ընկերությունը գաղտնազերծել է Bt xDrive նոր սեդանը: Մոդելի շնորհանդեսը տեղի կունենա Ժնևի ավտոսրահում: Ավտոմեքենայի վաճառքը կմեկնարկի 2016թ. սեպտեմբերին:
     Մեքենան կառուցված է BMW 7-Series-ի հիման վրա: Ֆլագմանական սեդանը ստացել է նոր բամպերներ, սփոյլեր, 20-դյույմանոց դյուրաձույլ անվասկավառակներ և սպորտային բանեցման համակարգ: Սեդանի սրահում տեղադրել են Nappa կաշվից նոր նստատեղեր և սարքավորումների թվային վահանակ:
     Նորույթը կոմպլեկտավորել են 4,4-լիտրանոց V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 600 ձիաուժ: Ագրեգատն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ

7366 | 0
Facebook