Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Գաել Անդոնյանի ծննդյան օրն է

15:50, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Այսօր Գաել Անդոնյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Դիժոն»-ի պաշտպան Գաել Անդոնյանի ծննդյան օրն է։ Ֆուտբոլիստը դառնում է 21 տարեկան։
     Գաելը ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Գաելի հայրը՝ Լևոն Անդոնյանը, հայ է, մայրը՝ բելգիացի։ 9 տարեկանում Գաելը հրավիրվել է Մարսելի «Օլիմպիկ»-ի ակադեմիա։ Ֆրանսիայի առաջնությունում Անդոնյանն իր նորամուտը նշել է 2014 թվականի նոյեմբերի 2-ին՝ «Լանս»-ի դեմ խաղում։ 2015 թվականի մարտի 25-ին Անդոնյանը եկել է Երևան, ստացել ՀՀ քաղաքացիություն և պաշտոնապես համալրել Հայաստանի ազգային հավաքականի կազմը։

3338 | 1
Facebook