Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լևանդովսկին պատրաստ է մնալ «Բավարիա»-ում՝ աշխատավարձը բարձրացնելու դեպքում

22:01, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Լևանդովսկին պատրաստ է մնալ «Բավարիա»-ում՝ աշխատավարձը բարձրացնելու դեպքում
     Իսպանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, եթե նրա աշխատավարձը 10 մլն եվրոյից բարձրանա մինչև 18 մլն եվրո։ 27-ամյա հարձակվողի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն։
     Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Լևանդովսկին «Բավարիա»-ի կազմում անց է կացրել 28 հանդիպում՝ հեղինակելով 27 գնդակ։
5368 | 0
Facebook