Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կցանկանայի, որ Նեյմարը շարունակեր կերտել «Բարսելոնա»-ի պատմությունը»․ Ռոնալդինյո

02:10, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
«Կցանկանայի, որ Նեյմարը շարունակեր կերտել «Բարսելոնա»-ի պատմությունը»․ Ռոնալդինյո

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է Նեյմարի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
     «Ցանկանում եմ, որ Նեյմարը երջանիկ լինի, չէ որ նա իմ ընկերն է։ Կցանկանայի, որ նա շարունակեր կերտել «Բարսելոնա»-ի պատմությունը։ Բայց ես նրան խորհուրդ չեմ տա գնալ, թե մնալ։ Այդ դեպքում պետք է լսել սեփական սիրտը։ Ինչը լավ է մեկի համար, միշտ չէ, որ լավ է մյուսի համար»,- ասել է Ռոնալդինյոն։
     Հիշեցնենք, որ Նեյմարի՝ «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին։

3499 | 0
Facebook