Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ը Նեյմարին ռեկորդային պայմանագիր է առաջարկել

15:33, չորեքշաբթի, 27 հունվարի, 2016 թ.
«Ռեալ»-ը Նեյմարին ռեկորդային պայմանագիր է առաջարկել
     «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին տարեկան վճարել 35 մլն եվրո։
     Իսպանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ»-ը ցանկանում է վաճառել Ռոնալդուին և ձեռք բերել Նեյմարին։ Բացի այդ, Պերեսը բրազիլացուն ռեկորդային պայմանագիր է առաջարկում, որով ֆուտբոլիստը տարեկան կստանա 35 մլն եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար։
     Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բրազիլացին կատալոնացիների կազմում անց է կացրել 25 հանդիպում՝ հեղինակելով 20 գնդակ և 14 գոլային փոխանցում։
12222 | 0
Facebook