Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերում դրամի անկում է գրանցվում

13:10, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
ՀՀ բանկերում դրամի անկում է գրանցվում

Հայաստանյան բանկերն այսօր`փետրվարի 5-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.

· 1 դոլարի միջինացված փոխարժեքն` առք` 491.10 դրամ, վաճառք` 495.98 դրամ,

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքն` առք` 547.22 դրամ, վաճառք` 559.05 դրամ,

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքն` առք` 6.30 դրամ, վաճառք` 6.62 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 491.50 դրամ է` 5 բանկում, նվազագույն փոխարժեքը 490.50 դրամ է՝ «Կոնվերս բանկ»-ում: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 496 դրամ է` 20 բանկում: Վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «ԲՏԱ Բանկ»-ում` 495.50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 4 բանկում` 549 դրամ, նվազագույնը 545 դրամ է` դարձյալ 4 բանկում: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 577.10 դրամ է` «Հայբիզնեսբանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են «ԲՏԱ բանկ»-ում` 554 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 6.37 դրամ է` «ԲՏԱ Բանկ»-ում: Նվազագույնը 6.25 դրամ է` 4 բանկում: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Պրոմեթեյ Բանկ»-ը` 6.81 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են «ՊրոԿրեդիտ Բանկ»-ում` 6.52 դրամ:

ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
6250 | 0
Facebook