Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինծառայողի ընտանիքը ծանր պայմաններում էր ապրում

12:31, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Զոհված զինծառայողի ընտանիքը ծանր պայմաններում էր ապրում

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու գնդակից զոհված զինծառայողը Շիրակի մարզի Փանիկ գյուղից էր: Զոհվածը 1996-ին ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանն էր:

«Տղան ընդամենը 20 տարեկան էր: Ծանր պայմաններում էին ապրում, հորն եմ ճանաչում, մեկնել է արտագնա աշխատանքի: Խելոք մարդիկ են»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Փյունիկ գյուղի բնակիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:

8366 | 4
Facebook