Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքն է գրանցվել

12:27, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
ԱՄՆ-ում Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ-ում գրանցվել է Զիկա վիրուսի` մարդուց մարդու փոխանցման բացառիկ դեպք: Ինչպես գրում է BBC-ն, վիրուսը փոխանցվել է սեռական ճանապարհով:

Աղբյուրը նշում է, որ դեպքը գրանցվել է Տեխաս նահանգում. վարակվածը սեռական հարաբերություն է ունեցել մի երկրի քաղաքացու հետ, որտեղ լայնորեն տարածված է եղել վերոնշյալ վիրուսը:

Վիրուսը հիմնականում տարածվում է մոծակների խայթոցից, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ վիրուսը փոխանցվել է նաև սեռական ճանապարհով. 2013թ. նմանատիպ դեպք է գրանցվել նաև Ֆրանսիական Պոլինեզիայում: Ի տարբերություն այլ վիրուսների կամ հիվանդությունների` մինչ այժմ չի ստեղծվել այնպիսի պատվաստանյութ կամ դեղորայք, որը հնարավորություն կտա պայքարել վիրուսի դեմ:

Նշվում է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի տարածման առիթով արտակարգ իրավիճակ է հայտարարել` նշելով, որ այն շուտով կարող է տարածվել նաև Աֆրիկայում և Ասիայում: Ներկայում Զիկա վիրուսն ակտիվորեն տարածվում է Ամերիկայում:
14574 | 0
Facebook