Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որքանո՞վ է հավանական, որ արձակուրդները դարձյալ կհետաձգվեն

15:41, երկուշաբթի, 11 հունվարի, 2016 թ.
Որքանո՞վ է հավանական, որ արձակուրդները դարձյալ կհետաձգվեն
     Սուր շնչառական հիվանդությունների և H1N1 վիրուսի պատճառով կրթական հաստատություններում արձակուրդների ժամկետը, ինչպես հայտնի է, երկարաձգվեց մինչև հունվարի 18-ը: MAMUL.am-ի թղթակիցը ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ արձակուրդները հունվարի 18-ից հետո ևս որոշ ժամանակով երկարաձգվեն: «Հիվանդությունների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը և հանդես է գալիս համապատասխան առաջարկություններով: Եթե իրենց կողմից երկարաձգելու առաջարկ լինի, մեր նախարարությունն այդ հարցը քննարկման կդնի»: Առողջապահության նախարարությունն էլ այս պահին ամփոփում է սուր շնչառական վարակների վերաբերյալ վերջին տվյալները, քիչ անց մամուլի ասուլիս կանցկացնեն: Մեր թղթակիցը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից ևս հետաքրքրվեց արձակուրդները երկարացնելու հնարավորության մասին. «Այս պահին այդ մասին չեմ կարող ասել, մասնագետները պետք է իրավիճակը գնահատեն: Արձակուրդի հետաձգումը ոչ թե գրիպի մեծ տարածվածության հետ է կապված, այլ կանխարգելման»:
30749 | 4
Facebook