Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին

18:28, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին

Ազատության հրապարակից քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին և մեկ այլ քաղաքացու:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դա բացատրել է նրանով, որ Գևորգի վրա կասկածելի իր են նկատել և խնդրել են դա իրենց ցույց տա, վերջինը հրաժարվել է:

Այս պահին Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանական մեծաքանակ խմբերով և մեքենաներով:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ: Ներկա են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

4033 | 1
Facebook