Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կրթության նախարարի ցինիկ ինքնամաքրմանը լավագույնս արձագանքել է ՀՀ քաղաքացին. ՄԻՊ

18:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Կրթության նախարարի ցինիկ ինքնամաքրմանը լավագույնս արձագանքել է ՀՀ քաղաքացին. ՄԻՊ
     Որպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական արձագանք՝ ներկայացնում ենք քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան գրառումը` առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության.
     «Հիմա էլ Աշոտյանին անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում.... չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է. «Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը»,- ասել է Աշոտյանը:
     Իսկ որ գիտեք ու ոչ մի բան չեք անում, ավելի վատ:
     Մենակ էսքանի համար կառաջարկեմ Աշոտյանին ընդամենը մեկ օր իր երեխաների հետ գնալ ու մնալ այս դպրոցում: Ինչ մնում է խարխլված հեղինակության վերականգմանը, ապա, հավանաբար Աշոտյանի մոտ անցել է Բաղրամյան պողոտայի ազդեցությունը, ոչինչ, կարող է մեծ հաճույքով հետևել ՖԱՖ-ի հավաքներին ու հայերեն բացատրական բառարանում իր ազգանունը որպես նոր իմաստ արտահայտող բառ ավելացնել: Գոնե որպես ԿԳ նախարար էդքանը մնա իրենից»:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՑԻՆԻԿ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆՈրպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական ա...

Posted by Armenian Ombudsman on Tuesday, December 1, 2015
11616 | 1
Facebook