Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրիմը նույնպես պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ

17:51, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Ղրիմը նույնպես պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ իրենք արգելում են թուրքական ապրանքների ներմուծումը թերակղզու տարածք: Ինչպես հայտնում է «Flesh Crimea»-ն, Ակսյոնովի այդ կարգադրությունից հետո Ղրիմում կրկնակի աճել են մրգերի գները:

«Թուրքիայի քաղաքացիները չպետք է աշխատեն Ղրիմի տարածքում և թուրքական ապրանքները չպետք է ներմուծվեն մեզ մոտ»,- հայտարարել է Ակսյոնովը` մեկնաբանելով Ղրիմի` Թուրքիայի նկատմամբ ծրագրած պատժամիջոցները:

Բացի այդ` Ակսյոնովը հայտնել է, որ թուրքական ապրանքները Ղրիմի շուկայում մեծ ծավալ չեն զբաղեցնում, այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները չեն կարող էական վնաս հասցնել Ղրիմի տնտեսությանը:
5383 | 0
Facebook