Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դու 700 դոլար ես ստանում, ես՝ 40 հազար դրամ, ինչի՞ պիտի իմ էրեխեն քոնից վատ ապրի». գավառցին՝ Միքայել Մելքումյանին

15:53, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
«Դու 700 դոլար ես ստանում, ես՝ 40 հազար դրամ, ինչի՞ պիտի իմ էրեխեն քոնից վատ ապրի». գավառցին՝ Միքայել Մելքումյանին
     «Այո և Ոչ» նախագծի մասնակիցների՝ գավառցիների հետ հանդիպումը բավականին թեժ էր: «Այո»-ի ճակատի անդամներից ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ելույթից հետո, դիմելով վերջինին ու նաև Հանրապետական կուսակցությանը, թոշակառուներից մեկը բարձրաձայնեց. «Ինչի՞ պիտի իմ էրեխեն քոնից վատ ապրի: Դու 700 դոլար փող ես ստանում, ես՝ 40 հազար դրամ: Խի՞ ես չկարենամ իմ էրեխուն կոնֆետ առնեմ, իսկ դու գաս, գլուխ արդուկես: Ո՞վ ա քեզ ուղարկել»,- ասաց վրդովված բնակիչը՝ հայհոյանքներ հնչեցնելով Հանրապետական կուսակցության հասցեին: Գավառցուն հեռացրին դահլիճից, որից հետո ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն ասաց. «Եթե նույնիսկ մարդը վրդովված է, չպետք է հայհոյանքներ հնչեցնի կանանց ներկայությամբ»:
12419 | 9
Facebook