Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհայտ անձինք մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ

13:36, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Անհայտ անձինք մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ

««Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:
     «Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը:
     Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ»»,- ասված է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարության տեքստում:

3552 | 0
Facebook