Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի կին անդամներն իրենց մեղավոր չեն ճանաչում

18:40, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի կին անդամներն իրենց մեղավոր չեն ճանաչում

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ասյա Մկրտչյանին, Մարինե Կատանյանին և Նելլի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Աղջիկները հրաժարվում են ցուցմունք տալուց, այդ մասին հայտնել է նրանց շահերի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա հավելել է, որ իր վստահորդներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Նշենք, որ վերջիններն այժմ գտնվում են «Աբովյան» ՔԿՀ-ում: Փաստաբանը նշել է, որ բողոքարկելու են նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկամսյա կալանքի որոշումը:

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԱԾ-ի աշխատակիցները Նորք Մարաշի առանձնատներից մեկում հանցավոր խումբ են հայտնաբերել և վնասազերծել: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք նպատակ են ունեցել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք հանցագործություններ, որոնք ուղղված էին լինելու իշխանության տարբեր ճյուղերի դեմ: Սույն քրեական գործով, ԱԱԾ-ի վերջին տվյալներով, ձերբակալվել է 21 անձ, որից 5-ը կանայք են:

6034 | 3
Facebook