Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը հույս չունի, որ Ուկրաինան կվերականգնի Ղրիմի էլեկտրամատակարարումը

16:30, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Ռուսաստանը հույս չունի, որ Ուկրաինան կվերականգնի Ղրիմի էլեկտրամատակարարումը

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Նոյեմբերի 29-ի դրությամբ Ղրիմում չկա մի բնակավայր, որն ամբողջությամբ զրկված լինի էլեկտրականությունից»:

Ըստ հաղորդագրության` ինքնուրույն էլէկտրասնուցման միջոցով ապահավվել է կապի ծառայությունը: Նշվում է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններից էլեկտրագեներատորներ են տեղափոխվում Ղրիմ:

Ռուսաստանի իշխանությունները հույս չունեն, որ ուկրաինական կողմը կվերականգնի Ղրիմի էլեկտարամատակարարումը:

Հիշեցնենք, որ Ղրիմն ամբողջովին հոսանքազրկվել էր նոյեմբերի 20-ին` հոսանքագծերի խաթարման հետևանքով, առանց էլեկտրականության էր մնացել 1.9 միլիոն մարդ: Վերանորոգման աշխատանքները մինչ այժմ չեն ավարտվել, ու էլեկտրամատակարաման վերականգնման վերաբերյալ հստակ ժամկետ ասել հնարավոր չէ:

5416 | 1
Facebook