Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ պատժամիջոցներ է սահմանել Պուտինը Թուրքիայի նկատմամբ

11:40, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Ինչ պատժամիջոցներ է սահմանել Պուտինը Թուրքիայի նկատմամբ

Ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի ոչնչացման` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով ազգային անվտանգության պահպանման նկատառումներով տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում Թուրքիայի նկատմամբ: Փաստաթուղթը հրապարակված է Կրեմլի պաշտոնակայքում:

Հրամանագրով արգելք կամ սահմանափակումներ են կիրառվում Ռուսաստանում Թուրքիայի իրավասության տակ գործող կազմակերպությունների նկատմամբ: Գործատուներին արգելել է նաև աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիներին. այդ սահմանափակումն ուժի մեջ կմտնի գալիք տարվա հունվարի 1-ից:

Արգելվել է նաև Թուրքիայից Ռուսաստան առանձին ապրանքների ներկրումը: Այդ ապրանքների ցուցակը կկազմի կառավարությունը: Այս արգելքը, սակայն, չի սահմանվի այն ապրանքների վրա, որ Ռուսաստան են բերվում ՌԴ քաղաքացիների կողմից` անձնական օգտագործման համար:

Փաստաթղթում ընդգծվում է, որ տուրօպերատորներին խորհուրդ է տրվում զերծ մնալ դեպի Թուրքիա ուղեգրեր տալուց: Բացի այդ, Պուտինի հրամանով դադարեցվում են Ռուսաստան-Թուրքիա չարթերային չվերթները:

Հավելենք, որ 2016թ. հունվարի 1-ից Թուրքիայի քաղաքացիների համար այլևս չի գործելու դեպի Ռուսաստան առանց վիզայի մուտքի ռեժիմը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների վերջնական ցուցակը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կհրապարակի առաջիկա մի քանի օրերին:

12876 | 1
Facebook