Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կարելի է արդյոք իրար խառնել շարժիչային տարբեր յուղեր

23:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Կարելի է արդյոք իրար խառնել շարժիչային տարբեր յուղեր

Կարելի՞ է արդյոք խառնել շարժիչային յուղերը և ինչ կլինի դրա հետևանքով:
     Հաճախ շարժիչային յուղը վերջանում է վարորդի համար անսպասելի ժամանակ, երբ ձեռքի տակ համապատասխան յուղը չի լինում: Իրականում, ամեն ինչ այդքան սարսափելի չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, և ահա թե ինչու:
     Երկարատև հեռանկարում շարժիչային յուղի սխալ ընտրությունը կարող է մեծ խնդիրներ առաջացնել: Բայց կարճ ժամանակաշրջանի համար յուղի փոխարինումը ոչ մի խնդրի չի հագեցնի: Թարմ յուղը, անգամ ավելի քան 0w20 մածուցիկությամբ, կկարողանա պատշաճ կերպով կատարել իր գործառույթները: Դա կարող է շարունակվել բավականին երկար ժամանակ, ինչը բավական կլինի 2000-3000 կմ անցնելու համար: Հետագայում ցանկալի կլինի փոխարինել այդ յուղը սպասարկման գրքույկում նշված անհրաժեշտ յուղով:
     Շարժիչային բոլոր յուղերի յուղման որակը, բացի շատ վատերից կամ շատ թանկերից և որակյալներից, ժամանակակից աշխարհում համարյա թե նույնն է դարձել: Այո, յուրաքանչյուր արտադրող փորձում է ավելացնել շարժիչային յուղի մեջ ինչ-որ հավելանյութ, որն ապահովում է յուղի «հարթությունն ու փափկությունը»: Բնականաբար, յուրաքանչյուր արտադրող համարում է, որ միայն իր շարժիչային յուղը կարող է ազատել շարժիչի հետ եղած բոլոր խնդիրներից: Բայց իրականում, չկա այդպիսի յուղ, որը կարող է բուժել շարժիչը խնդիրներից: Շարժիչային յուրաքանչյուր յուղ կարող է կամ ի հայտ բերել այդ խնդիրները, կամ որոշ ժամանակով խորը թաքցնել դրանք: Իսկ դա նշանակում է, որ այլ արտադրողի շարժիչային յուղ կիրառելով`համարյա անհնար է փչացնել շարժիչը:

Յուղերի ընտրության ամենատարածված խնդիրը սինթետիկ և կիսասինթետիկ յուղերի մեջ է: Խնդիրն ավելի հաճախ կայանում է նրանում, որ մարդը չի կարող որոշել, որտեղ է իրական սիթետիկան, իսկ որտեղ` ոչ: Ժամանակակից յուղերի մեծամասնությունը սինթետիկ չեն հանդիսանում և ընդհանրապես առանց խնդիրների կարող են խառնվել:

8342 | 1
Facebook