Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը ճանաչվել է «լավագույն կին դերակատար»

18:31, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը ճանաչվել է «լավագույն կին դերակատար»
     Մինսկում կայացած ԱՊՀ և Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային 2-րդ ֆորումին մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, ինչպես նաև Մարիամ Ղազանչյանը՝ «Մեղրի համը» ներկայացումով: Վերջինն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում:
     Ֆորումի փորձագետների խորհուրդը նախագահում էր հանրաճանաչ ռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մաստերսկայա» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գրիգորի Կոզլովը:
     Ֆորումի 8 օրերի ընթացքում ցուցադրվել է 14 բեմադրություն աշխարհի տարբեր երկրների թատրոնների երիտասարդ բեմադրիչների կողմից. Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա և այլն: Ֆորումի շրջանակներում անցկացվել են վարպետության դասընթացներ երիտասարդ բեմադրիչների, դրամատուրգների, թատերական քննադատների ու բեմանկարիչների համար: Դասընթացները վարել են ռուսաստանյան հեղինակավոր մասնագետները:
5724 | 0
Facebook