Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շարունակելու եմ պայքարել ինձ համար, իմ պատվի և ՖԻՖԱ-ի համար»․ Բլատեր

16:21, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Շարունակելու եմ պայքարել ինձ համար, իմ պատվի և ՖԻՖԱ-ի համար»․ Բլատեր
     Զեփ Բլատերը հայտարարել է, որ շարունակելու է իր պատվի համար պայքարը, քանի որ միայն Համագումարը կարող է նրան ցմահ հեռացնել ֆուտբոլից։
     «Ես ՖԻՖԱ-ի պաշտոնյա չեմ, ես Համագումարի ընտրյալ նախագահն եմ։ Եթե ինչ-որ մեկը դժգոհ է իմ աշխատանքից, թող դիմի նրանց, ովքեր ընտրել են ինձ։ Նսեմացուցիչ է ՖԻՖԱ-ի նախագահի համար, երբ Էթիկայի կոմիտեն գալիս և ասում է, որ դուք այլևս չեք կարող մտնել ձեր աշխատասենյակ։ Շատ տհաճ է, բայց նույնիսկ դա ինձ չի սպանի։ Ես շարունակելու եմ պայքարել ինձ համար, իմ պատվի և ՖԻՖԱ-ի համար»,- ասել է Բլատերը։
     Հիշեցնենք, որ օրերս ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն չի ընդունել ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի՝ 90 օրով ֆուտբոլից հեռացնելու որոշումը։
7739 | 0
Facebook