Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն ջախջախեցին մրցակիցներին, «Պորտու»-ն անակնկալ պարտություն կրեց․ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի բոլոր գոլերը

15:56, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն ջախջախեցին մրցակիցներին, «Պորտու»-ն անակնկալ պարտություն կրեց․ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի բոլոր գոլերը

Երեկ ուշ երեկոյան կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

E խումբ

Այս խմբում Լևերկուզենի «Բայեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ԲԱՏԵ-ի հետ։

ԲԱՏԵ – «Բայեր»`1։1

Խմբի մյուս խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 6։1 հաշվով ջախջախեց «Ռոմա»-ին։

«Բարսելոնա» - «Ռոմա»՝ 6։1

F խումբ

Այս խմբում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3։0 հաշվով ջախջախեց Զագրեբի «Դինամո»-ին։
     «Արսենալ» -«Դինամո» Զ․՝ 3։0

Խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիա»-ն 4։0 հաշվով առավելության հասավ «Օլիմպիակոս»-ի նկատմամբ։

«Բավարիա» - «Օլիմպիակոս»՝ 4։0

G խումբ

Այս խմբում սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Պորտու»-ն՝ 0։2 հաշվով զիջելով Կիևի «Դինամո»-ին։

«Պորտու» -«Դինամո» Կ․՝ 0։2

Խմբի մյուս խաղում «Չելսի»-ն Թել Ավիվում 4։0 հաշվով առավելության հասավ «Մակքաբի»-ի նկատմամբ։

«Մակքաբի» - «Չելսի»՝ 0։4

H խումբ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Վալենսիա»-ի նկատմամբ։

«Զենիթ»- «Վալենսիա»`2։0

Խմբի մյուս խաղում «Գենտ»-ը, «Լիոն»-ին հյուրընկալվելիս, հաղթանակ տոնեց 2։1 հաշվով։

«Լիոն» - «Գենտ»՝ 1։2

4574 | 0
Facebook