Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոգերինի. Պետք է խուսափել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրումից

21:08, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Մոգերինի. Պետք է խուսափել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրումից

Եվրոհանձնաժողովի արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի կողմից ռուսական Սու 24 ռազմական օդանավի կործանումը քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին Մոգերինին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:

«ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ առավոտյան խոսել ենք այս թեմայով: Պետք է խուսափել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրումից»,- գրել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռը խոցելուց հետո ՌԴ Պետդումայի փոխոսնակ Նիկոլայ Լևիչևն առաջարկել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ:
4183 | 0
Facebook