Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է 153 մարդ

09:38, շաբաթ, 14 նոյեմբերի, 2015 թ.
Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է 153 մարդ
     Այս գիշեր կրակոցներ են արձակվել Փարիզի 10-րդ և 11-րդ օկրուգների խաչմերուկում գտնվող ռեստորանի այցելուների վրա։ Ֆրանսիայի Կալե քաղաքի մերձակայքում հրդեհել են փախստականների ճամբարը։ Այդ ճամբարում բնակվում էին մոտ 6 հազար ներգաղթյալներ, որոնք ժամանել էին Մերձավոր Արևելքի երկրներից։
     Կրակոցներ են հնչել նաև Բատակլան համերգասրահում, որի հետևանքով մահացել է 112 մարդ: Պայթյուն է եղել նաև «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում, զոհվել է 4 մարդ:
     Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 153 մարդ:
     Ֆրանսիայում արտակարգ դրություն է մտցվել:
4830 | 0
Facebook