Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տավուշցիները խաղողով լցված բեռնատարներով կհասնեն Բաղրամյան 26

17:36, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Տավուշցիները խաղողով լցված բեռնատարներով կհասնեն Բաղրամյան 26
     Չնայած պաշտոնյաների շարունակ հնչող խոստումներին՝ խաղողի մթերման հարցը մի շարք մարզերում դեռևս լուծված չէ: Գյուղացիները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում, փակում ճանապարհներ, բայց անարդյունք. խաղողը փչանում է: Ասում են՝ Տավուշի մարզում, օրինակ, բնակիչները պատրաստվում են խաղողով լցված բեռնատարներով հասնել Երևան՝ Բաղրամյան 26՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը: Մթերման խնդիրը հանգիստ չի տալիս նաև Արմավիրի մարզի խաղողագործներին: Ասում են՝ վերջիններին էլ զայրացրել է հատկապես այն, որ մինչ հերթեր են գոյանում գործարանների մոտ, օրեր առաջ արտահերթ մթերվել են ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պատկանող այգիներից հավաքված խաղողները:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8304 | 3
Facebook