Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը հունվարից հետ է կանչելու դիզելային ավտոմեքենաները

18:08, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Volkswagen-ը հունվարից հետ է կանչելու դիզելային ավտոմեքենաները
     Volkswagen կոնցեռնը 2016 թվականի հունվարից կսկսի հետ կանչել դիզելային շարժիչներով մեքենաները` թունավոր արտանետումների թեստերը կեղծելու սկանդալի հետ կապված: Ինչպես պատմել է FAZ հրատարակչությանն ընկերության նախագահ Մաթիաս Մյուլերը, սերվիսային ակցիան պետք է ներառի ընդամենը 11 մլն մեքենա ամբողջ աշխարհում: Հետ կանչվող մեքենաների մեծամասնությունը, թոփ-մենեջերի խոսքով, գտնվում է Եվրոպայում: Մեքենաների վերանորոգումը պլանավորվում է ավարտել մինչև հաջորդ տարվա վերջ: Այդ հետկանչը խոշորագույնը կլինի Հարավային Կորեայի պատմության մեջ` բնապահպանական նորմերի պատճառով արտասահմանյան ավտոարտադրողի նկատմամբ: Հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին Շրջակա միջավայրի պահպանության գծով ամերիկյան գործակալությունը (EPA) հանդես էր եկել հայտարարությամբ, որ կոնցեռնի 2,0 Tdi շարժիչով մեքենաների թեստերի ժամանակ ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ գերազանցում է նորման և լաբորատորիանորում փորձարկումների արդյունքում ստացված ցուցանիշները 30-40 անգամ:
5633 | 0
Facebook