Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրոզնիյում արգելվել են հարսանեկան տորթերը, հարսի պարը և այլ «անպարկեշտություններ»

20:11, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Գրոզնիյում արգելվել են հարսանեկան տորթերը, հարսի պարը և այլ «անպարկեշտություններ»

Չեչնիայում որոշ ժամանակ առաջ նախագահ Ռամզան Քադիրովը խստիվ արգելել էր հարսնացուներին հագնել դեկոլտեն, պարանոցը կամ թևերը բաց զգեստ: Սակայն դրանով հարսանեկան արարողությունների անցկացման վերաբերյալ խստացումներն ու սահմանափակումները չեն դադարեցվել: Այսօր մայրաքաղաք Գրոզնիի քաղաքապետարանի կայքը հրապարակել է քաղաքապետի նոր հրահանգների մի ամբողջ շարք՝ հարսանեկան արարողությունների անցկացման կանոնների վերաբերյալ:

Այսպես, Գրոզնիյում այսուհետ արգելվում են`

* կրակել ցանկացած տեսակի հրազենից,

* ներկայանալ հանդիսությանը ոչ սթափ վիճակում,

* չի կարելի ներկայանալ չեչենական ավանդույթներին ոչ հարիր հագուկապով,

* չի կարելի պարել միաժամանակ 2 կամ ավելի զուգընկերուհու հետ, ինչպես նաև՝ փոխանակել նրանց,

* արգելված են ցանկացած տեսակի ձայնարկությունները, ռեպլիկներ փոխանակելը, ինչպես նաև՝ «անպատշաճ մարմնաշարժությունները», այդ թվում նաև՝ ակրոբատիկ շարժումները,

* առաջին պարին արգելվում է առաջ անցնել տարեցներից, շուրջպարի մեջ չպետք է մեկ զույգից ավելի լինի, իսկ պարողների միջև հեռավորությունը չպետք է պակաս լինի պարզած ձեռքի հեռավորությունից,

* չի կարելի առանց թույլտվության վեր կենալ պարելու, իսկ թույլտվություն հարցնելն արգելված է:

* աղջիկներին արգելվում է պարի ժամանակ մրցակցել պատանիների հետ, նաև՝ 3 պտույտից ավելի կատարել մեկ պարի ընթացքում:

* փոխարենն աղջիկներն ամեն պահի կարող են լքել շուրջպարն, իսկ տղամարդիկ չպետք է փակեն նրա ճանապարհը, քանի որ չեչենուհիների իրավունքները հարսանիքներին պաշտպանված են,

* խստագույնս արգելվում է հարսի պարը՝ լեռների վեհ դուստրը չպետք է մարմինն ամենահնարավոր ձևերով այս ու այն կողմ տանի հանրության առաջ,

* խստագույնս արգելվում են հարսանեկան տորթը և դրա հետ կապված բոլոր արարողությունները,

Ի դեպ նշենք, որ տորթերն արգելքի տակ են նաև Տաջիկստանում, որտեղ ծննդյան արարողությանը տորթ տանելու համար պետք է վճարել 633 դոլարին համարժեք սոմոնի:

Իսկ Չեչնիայում վերոնշյալ արգելքները ոտնահարողներին պատժելու համար միջոցառումների սրահի աշխատակիցներին հրամայված է կանոնազանցություն նկատլու դեպքում ահազանգել ոստիկանություն:

7042 | 0
Facebook