Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ՝ Երևանի «Պեկին» ռեստորանում

10:20, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Հրդեհ՝ Երևանի «Պեկին» ռեստորանում

Հոկտեմբերի 6-ին` ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում:
     Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է ռեստորանի սենյակներից մեկում:
     Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել՝ 03.57-ին: Պարզվել է , որ հրդեհը բռնկվել է «Պեկին» ռեստորանի խոհանոցում: Այրվել է մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ:

3912 | 0
Facebook