Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota-ն ճանաչվել է ամենաթանկարժեք ապրաքանիշն ավտոաշխարհում

15:45, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Toyota-ն ճանաչվել է ամենաթանկարժեք ապրաքանիշն ավտոաշխարհում
     Ինչպես հայտնել ենք, անգլիական Interbrand բրենդ-կոնսալթինգային գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը: 14 ավտոմեքենաների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Toyota-ն: Ճապոնական ընկերության արժեքը փորձագետները գնահատել են 49.048 միլիրադ դոլար: Այդ թիվը 16%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշներից: Ընդ որում` ապրանքանիշերի գլոբալ ցուցակում Toyota-ն վեցերորդ տեղն է զբաղեցնում:
     Երկրորդ տեղն ավտոմեքենաների ապրանքանիշերի շարքում զբաղեցնում է BMW-ն: Բավարական մակնիշի արժեքը գնահատվել է 37. 212 միլիրադ դոլար (+9%): 2015 թվականին BMW-ն ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 11-րդ տեղը: Երրորդը դարձել է Mercedes-Benz-ը (36,711 միլիրադ դոլար), որը բարելավել է իր ցուցանիշը 7%-ով ու գտնվում է 12-րդ հորիզոնականում: Չորրորդը Honda-ն է, որի արժեքը գնահատվում է 22.975 միլիրադ դոլար (+6%): Ճապոնական մակնիշը զբաղեցրել է 19-րդ տեղը: Հինգերորդը ավտոմեքենաների բրենդների շարքում Volkswagen-ն է ` 35-րդ տեղ: Դրա արժեքը կազմել է 12.545 մլրդ դոլար (-9%):
     Աշխարհի ամենաթանկարժեք բրենդներն ըստ վերլուծաբանների Apple-ն է, Google-ը և Coca-Cola-ն:
5451 | 1
Facebook