Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը մտադիր է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզային ռեժիմի մուտք տրամադրել Եվրոպա. ԶԼՄ-ներ

13:27, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
ԵՄ-ը մտադիր է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզային ռեժիմի մուտք տրամադրել Եվրոպա. ԶԼՄ-ներ

Եվրոմիությունը կարող է Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզային ռեժիմի մուտք տրամադրել Եվրոպա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն` հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին:

Աղբյուրը նշում է, որ այդ ամենն իրականացնելու համար Եվրոպան մի շարք պահանջներ է ներկայացրել պաշտոնական Անկարային, որոնց չկատարման դեպքում Թուրքիան կարող է հրաժեշտ տալ այդ ամենին: «ԵՄ-ը առանց վիզայի մուտք կարող է ապահովել Թուրքիայի քաղաքացիներին, սակայն փոխարենը պահանջում է պաշտոնական Անկարայից հույների հետ համատեղ Էգեյան ծովի արևելյան հատվածում կայազորային ծառայության անցկացում, ինչպես նաև Թուրքիայում ԵՄ գաղթականների 6 կենտրոնների վերաբացում և գաղթականների ընդունում»,- նշում է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ այդ ամենը ԵՄ ներկայացուցիչները քննարկելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ` վերջինի` այսօր Բելգիա կատարած երկօրյա այցի շրջանակներում:

7775 | 0
Facebook