Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ ահաբեկիչներն իրենց ընտանիքներին տարհանում են Իրաք. Al Akhbar

10:38, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
ԻՊ ահաբեկիչներն իրենց ընտանիքներին տարհանում են Իրաք. Al Akhbar

Լիբանանյան Al Akhbar լրատվականը տեղեկացնում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ընտանիքներին Սիրիայից տարհանում են Իրաքի Մոսուլ քաղաք, որը վերահսկվում է ծայրահեղականների կողմից: Տարհանումն սկսել է այն բանից հետո, երբ ռուսական օդուժը հարվածներ է կատարել Ռաքքա քաղաքի վրա, որն իսլամիստների մայրաքաղաքն է համարվում:

Ըստ լրատվականի` ծայրահեղակնների շրջանում զոհերի թիվը տարբեր տվյալներով 12-100 է:

ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբը ևս պաշտոնական տվյալներ է ներկայացրել Սիրիայում կատարած ավիահարվածների վերաբերյալ: Ըստ այդմ` վերացվել է իսլամիստներին պատկանող ավելի քան 50 ռազմական օբյեկտ, ավերվել են հրամանատարական հենակետեր, այդ թվում ` Ռաքքա քաղաքում: Ռուսական զինուժը հայտարարում է նաև իսլամիստների շարքերում զանգվածային դասալքումների վերաբերյալ:

7464 | 0
Facebook