Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այրվել է «Միգշին» ՍՊԸ-ին պատկանող տարածքը

13:45, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Այրվել է «Միգշին» ՍՊԸ-ին պատկանող տարածքը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստցավել, որ Երևանի նախկին «Երազ» գործարանի մոտակայքից ծուխ է նկատվում:
     Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
     Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
     Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 27/4 հասցեում` նախկին «Երազ» գործարանի տարածքում, այրվում է «Միգշին» ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող ավտոներկման կետի չորանոցը (մոտ 100 քմ) և տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 500 քմ):
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել` 12.04-ին:

4214 | 0
Facebook