Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում 17-ամյա աղջիկն ամուսնացել է իր ծնողներին սպանողի հետ

22:01, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Մոսկվայում 17-ամյա աղջիկն ամուսնացել է իր ծնողներին սպանողի հետ

Մոսկովյան քաղաքային դատարանում ավարտվել են լսումները՝ կապված աղմուկ հանած կրկնակի սպանության դեպքի հետ: Մեղադրվող 20-ամյա Սուխրոբժոն Յակուբովը հանցավոր է ճանաչվել իր 15 տարեկան ընկերուհու ծնողներին դաժանաբար սպանելու համար: Քննությամբ պարզվել է, որ Յակուբովը ինտիմ հարաբերության մեջ է եղել անչափահաս աղջկա հետ, հաճախ է մնացել նրա տանը՝ աղջկա ննջասենյակում, հարևանները պատմել են, որ նա այնքան լկտի պահվածք է դսևորել, որ անգամ ուշադրություն չի դարձրել աղջկա ծնողների արգելքին: Մի անգամ էլ, հայրն, անկարող լինելով հանդուրժել ինքնակոչ փեսային, նրան դուրս վռնդել տնից, վերջինն էլ վերցրել է խոհանոցային դանակն ու սպանել ամուսիններին: Աղջկա հորը նա հասցրել է դանակի 7 հարված, մորը՝ 23:

Սակայն որբացած աղջիկը ոչ միայն կանգնել է իր ծնողների մարդասպանի կողքին, այլև 2 տարի անց ամուսնացել է նրա հետ: Նրա ընտրյալը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

12478 | 0
Facebook