Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աղջիկը վարսահարդարիչով այրել է ընկերոջ սեռական օրգանը՝ վերջինի համաձայնությամբ

01:08, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2015 թ.
Աղջիկը վարսահարդարիչով այրել է ընկերոջ սեռական օրգանը՝ վերջինի համաձայնությամբ

Ավստրալիայի երիտասարդ բնակչուհին ստիպված կլինի առաջիկա 9 ամիսն անցկացնել բանտում, քանի որ, ընկերոջ թույլտվությամբ այրել է նրա սեռական օրգանը վարսահարդարիչով, հաղորդում է «Մետրո»-ն: 22-ամյա Բրոնուին Փարքերն իր ընկերոջ հետ նախապես պայմանավորվել է, որ եթե ինքը մի օր հասկանա, որ տղան իրեն դավաճանում է, ապա իրավունք կունենա այդկերպ պատժել նրան: Եվ երբ տղան իր նախկին ընկերուհու հետ գիշերն անցկացնելուց հետո տուն է վերադարձել, այնտեղ գտել է իրեն սպասող ընկերուհուն՝ վարսահարդարիչը ձեռքին: Որքան էլ զարմանալի է, տղան համաձայնվել է կրել պատիժը՝ կարծելով, թե կստանա արևային այրվածքի պես մի բան: Սակայն սեռական օրգանը վարսահարդարիչի մեջ մի քանի վայրկյանով թողնելուց հետո նա այնպիսի վնասվածքներ է ստացել, որ վերականգնվելու համար անհրաժեշտ է 2 տարի: Իրավիճակը բարդացրել է նաև այն, որ տղան անմիջապես չի դիմել բուժօգնության, քանի որ ամաչել է:

Թեև աղջիկը գործել է տղայի հետ փոխհամաձայնեցված, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու դատապարտել 9 ամսվա ազատազրկման:

22661 | 0
Facebook