Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում կրծքերը յոթ օրվա ընթացքում մեծացնող հրաշագործ կրծկալ են ստեղծել

00:02, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ-ում կրծքերը յոթ օրվա ընթացքում մեծացնող հրաշագործ կրծկալ են ստեղծել

Ամերիկայում փորձարկվել է հրաշագործ կրծկալը, որն ընդամենը յոթ օրվա ընթացքում մեծացնում է կանացի կուրծքը մեկ չափով` առանց որևէ վիրահատական միջամտության: Այս մասին գրում է «Դեյլ Մեյլ»-ը:

Աղբյուրը նշում է, որ վիբրացիա պարունակող այդ կրծկալի հեղինակը 30-ամյա Միլան Միլիչն է: Սերբ տղամարդու մոտ դա ստեղծելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ իր ընկերուհին հայտնել է, որ ցանկանում է մեծացնել կուրծքը: Որպես անվտանգության աշխատակից` Միլանը ընկերուհու ցանկությունը լսելուց հետո սկսել է լրջորեն ուսումնասիրել կրծքերը մեծացնելու` վիրահատության այլընտրանքային տարբերակները: Ամիսներ շարունակ արված հետազոտությունից հետո նա վերջապես ներկայացրել է այդպիսի ունակությամբ «օժտված» կրծկալի իր նախատիպը` այն անվանելով «E bra»:

Կրծկալն արդեն փորձարկվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի քանի կանանց շրջանում: Մայամիի 49-ամյա բնակչուհին, ով նույնպես փորձարկել է կրծկալը, նշել է, որ ինքը մեկ շաբաթ շարունակ օրական ընդամենը 15 րոպե կրել է այդ կրծկալը և որպես արդյունք` նրա կուրծքը մեծացել է մեկ չափով:

9766 | 0
Facebook