Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան օգնություն է առաջարկել Ադրբեջանին. հայտնի է երկրաշարժի առաջին զոհի անունը

13:35, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Թուրքիան օգնություն է առաջարկել Ադրբեջանին. հայտնի է երկրաշարժի առաջին զոհի անունը

Ադրբեջանի Շեքի շրջանում երկրաշարժի ուժգնությունը գրանցվել է 7 բալ: Այնտեղ արդեն արձանագրվել է մեկ զոհ: 1987 թվականին ծնված մի բնակչուհի, ով 2 մանկահասակ երեխաների մայր է, երկրաշարժի պահին գտնվել է ջրհորի մոտ: Ցնցումից նա ընկել է ջրհորն ու էլեկտրահարվել այնտեղ գործող էլեկտրական պոմպից:

Երկրաշարժից հետո գրանցվել են 3-4 բալանոց հետցնցումներ, Շեքիում և Օգուզում առաջացել են հողի ճեղքեր, մարդիկ մինչ այս պահը վախենում են մտնել շենքեր:

Թուրքիան իր աջակցություն է հայտնել եղբայրական Ադրբեջանին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

11052 | 1
Facebook