Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Օդը թարմացնող աէրոզոլներն ու բուրումնավետ փայտիկները կարող են անգամ չարորակ ուռուցքների պատճառ դառնալ

21:05, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Օդը թարմացնող աէրոզոլներն ու բուրումնավետ փայտիկները կարող են անգամ չարորակ ուռուցքների պատճառ դառնալ

Օդը թարմացնող աէրոզոլներն ու բուրումնավետ փայտիկները մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար, պարզել են գիտնականները: Այս նյութերը կարող են առաջացնել ԴՆԹ-ի քաղցկեղածին մուտացիա, ինչպես նաև՝ դառնալ ասթմայի պատճառ:

Այսօր Հայաստանում ընտանիքների մեծ մասի զուգարաններում առկա է այս կամ այն բույրով աէրոզոլ, բուրավետ փայտիկներ ու մոմեր նարդոսի, անանուխի, էվկալիպտի, սոճու, կիվիի և այլ բույրերով: Սակայն գիտնականների բոլոր հետազոտությունները հանգում են նրան, որ այս նյութերը մահացու վտանգ են պարունակում: Ավելի վաղ մենք ներկայացրել էինք, որ խունկի ծուխն օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան ծխախոտի ծուխը: Պակաս վտանգ չեն ներկայացնում նաև բազմաթիվ սփրեյները, դեզոդորանտները, որոնց մեջ պարունակվող նյութերը հարուցում են թոքերի ախտահարում և քաղցկեղային ուռուցքներ: Դրանք ազդում են հորմոնների վրա ու առաջացնում քրոնիկ ասթմա:

Օդը թարմացնող սփրեյներն օդում ցրում են ֆորմալդեհիդի (կոնցերագեն նյութ), բենզոլային նյութերի, պ-դիքլորբենզոլի զգալի քանակ, որոնք կարող են առաջացնել քթի, թոքերի, կոկորդի քաղցկեղ: Ընդ որում, բուրավետ փայտիկները վտանգավոր են անգամ առանց դրանք վառելու: Պարզ ցնդման արդյունքում դրանց մեջ առկա թունավոր նյութերը տարածվու են ողջ տնով մեկ: Օրգանիզմը կլանում է վտանգավոր նյութերն անգամ այն ժամանակ, երբ մարդն ուղղակի դիպչում է այդ փայտիկներին:

6425 | 0
Facebook