Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պտղի սեռը հայտնում են միայն գումարով, սակայն օրենքը նման բան չի նախատեսում. «Առավոտ»

09:55, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Պտղի սեռը հայտնում են միայն գումարով, սակայն օրենքը նման բան չի նախատեսում. «Առավոտ»

«Մի շարք պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձև են գտել։ Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել։ Հղում են կատարում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավանքների մասին» օրենքին, իբր այն լրացվել է, և դրանում կա մի դրույթ, համաձայն որի՝ մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը։

Սակայն զավեշտալին այն է, որ նաև զգուշացնում են հղիներին՝ եթե, այսպես կոչված, պետական վճարում անեն՝ 6000 դրամ, ապա այդ դեպքում բժիշկներն արդեն իրավունք կունենան ծնողներին հայտնելու մանկիկի սեռը։ «Առավոտին» այս խնդրով դիմել են տարբեր բուժհաստատություններում հաշվառված հղիներ, սակայն խնդրել նաև, որպեսզի այդ բուժհաստատությանների և իրենց անունները չհրապարակենք: Սակայն ՀՀ առողջապահության նախարարության նշված ոլորտի պատասխանատուների խնդրանքով նրանց ենք փոխանցել այդ տվյալները, որպեսզի այդ բուժհաստատաթյանների աշխատակիցներին, որոնք հղիներից գումարներ են շորթել, պատասխանատվության ենթարկեն:

«Առավոտը» զրուցեց նաև ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ։ Հետաքրքրվեցինք՝ օրենքում պտղի սեռը հայտնել–չհայտնելու հետ կապված փոփոխություն կատարվե՞լ է, նա ի պատասխան մեր բարձրացրած խնդրի՝ զարմացավ. «Պտղի սեռի մասին ինֆորմացիա չտրամադրելու դրույթ օրենքը չի պարունակում, ոնց կարող է կոնսուլտացիաներում նման բան կիրառեն, առավել ևս գումար պահանջեն, դա ենթակա է պատասխանատվության»։ Տիկին Ավազյանը վստահեցրեց, որ օրենքի նախագծում, որն արժանացել է ՀՀ կառավարության կողմից հավանության և այժմ գտնվում է Աժ-ում, նման դրույթ ընդհանրապես չկա»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4546 | 1
Facebook