Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռեժիմն այսօր հնարավորություն չունի ժողովրդի, հանրության դեմ ուժ գործադրել. Անդրիաս Ղուկասյան

16:41, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Ռեժիմն այսօր հնարավորություն չունի ժողովրդի, հանրության դեմ ուժ գործադրել. Անդրիաս Ղուկասյան

«Քաղաքացիական անհնազանդության կոնկրետ դրսևորումը կառավարության շենքի շրջափակումն է և շրջափակած պահելն այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չտան հրաժարական, չկատարեն առաջ բերված պահանջները: Առհասարակ 7-8 հազարանոց ցուցարարը բավարար է կառավարության շենքը շրջափակելու համար: Իհարկե, միշտ էլ կան դիտորդներ, մարդաշատ հավաքը դեռ արդյունավետ չէ: Նրանք իրենց ներկայությամբ քանակ են ավելացնում, բայց որևէ գործողությունների և պատասխանատվության պատրաստ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Նա նշել է, որ սեպտեմբերի 4-ին կլրանա 40 օրը, ինչ «Ոտքի, Հայաստան»-ը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում:
     Թե ինչու է նախաձեռնությունը հրապարակում իրականացնում հանրահավաքը, բանախոսն ասել է, որ հենց հրապարակում են իրենք տեսնում պայքարը. «Մեր գնահատականով, ռեժիմն այսօր հնարավորություն չունի ժողովրդի, հանրության դեմ ուժ գործադրել: Այն պահին, երբ ռեժիմը չի կարող ուժ կիրառել, տեղի է ունենում հեղափոխություն»,- հավելել է նա:

3189 | 3
Facebook