Զարզանդ Նիկողոսյանին կազատեն Կապանի դպրոցի փոխտնօրենի պաշտոնից
16:00, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակվելուն և գրել. «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»։