Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է

12:08, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
     Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդը մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար և Չինարի գյուղերը: Կրակոցների արդյունքում վիրավորվել էին ժամկետային զինծառայողներ19-ամյա Վլադիմիր Արամի Գևորգյանը և 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը։
     Գոռ Գևորգյանին տեղափոխել էին ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն ասաց. «Գոռին վիրահատել ենք, ունի որովայնի հրազենային թափանցիկ և կրծքավանդակի վիրավորում, ինչպես նաև վերջույթների բեկորային վիրավորում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր»:
     Արամ Ասատուրյանը նշեց, որ Վլադիմիր Գևորգյանը ստացել էր թեթև վիրավորում:
4091 | 0
Facebook