Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերբիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի չեխ մրցավարական անձնակազմը

17:08, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Սերբիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի չեխ մրցավարական անձնակազմը
     Սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի չեխական մրցավարական անձնակազմը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը և Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն և Յան Յիլեկը: Հիշեցնենք, որ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը երեկ սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկից բացակայում է Էդգար Մանուչարյանը, ով հավաքականին չի միանա ձկնամկանի վնասվածքի պատճառով: Մանուչարյանը բաց կթողնի մոտ 4 շաբաթ: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը: Արտյոմ Սիմոնյանը Երևան կժամանի այսօր երեկոյան, Հենրիխ Մխիթարյանը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ Գևորգ Ղազարյանը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Սերբիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:
3798 | 0
Facebook