Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա առթիվ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները ֆեյսբուքյան իրենց էջերում կիսվել են դպրոցական տարիների լուսանկարներով:
Նրանցից շատերն այսօր առաջին անգամ դպրոց են ուղեկցել իրենց երեխաներին: Նրանց թվում են երգչուհիներ Արմինկան, Աիդա Սարգսյանը, պատգամավոր Թևան Պողոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և այլք: