«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Անկախ իշխանության կողմից հնչող հայտարարություններին, թե կրթության որակը գնալով բարձրանում է, ինչն էլ խթան կհանդիսանա դիմորդների թվի աճին, միևնույնն է՝ դիմորդների թիվը տարեցտարի շարունակվում է նվազել: Ուսումնական հաստատությունների ղեկավարներից շատերի կարծիքով՝ պատճառը կրթական սխալ քաղաքականությունն է: Այսինքն՝ կրթության եւ գիտության նախարարության պատճառով է, որ այսօր բուհերի ճակատագիրն անորոշ է, եւ արդեն խոսակցություններ կան, ոչ պետական բուհեր շուտով փակվելու են:
«Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի խոսքով՝ կրթության հանդեպ հետաքրքրությունը գնալով մարում է: Ըստ նրա՝ պատճառներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է:
Մանրամասները՝ թերթի համարում: